2012 թ. պետական բյուջեի նախագիծը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 2012 թ. պետական բյուջեի եկամուտները կկազմեն 910 մլրդ

դրամ (մոտ

2.46 մլրդ դոլար),

ծախսերը` 1.04 տրլն

դրամ (2.81 մլրդ

դոլար), իսկ

դեֆիցիտը` 132 մլրդ

դրամ (350 մլն

դոլար): ՀՀ

կառավարությունն այսօր` սեպտեմբերի 28-ին, հրապարակել է 2012 թ.

բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Նշենք, որ

2011 թ. հաստատված բյուջեի համեմատ եկամուտներն ավելացել են մոտ

60 մլրդ դրամի

չափով, իսկ

ծախսերը ավելացել են 41.5 մլրդ դրամի չափով:

Արդյունքում` պետական բյուջեի դեֆիցիտը կրճատվել է

մոտ 16 մլրդ

դրամի չափով

(2011 թ. այն

148 մլրդ դրամ

է): 2012 թ.

բյուջեի նախագծում էապես ավելացվել են եւ

հարկային եկամուտների, եւ սոցապ վճարների պլանները: Փոխարենը` էապես

նվազել են

պաշտոնական դրամաշնորհներից սպասումները:Այսպես` 2012 թ.

նախատեսվում է ստանալ 732 մլրդ դրամ հարկային եկամուտ

(2011-ի 650 մլրդ

դրամի համեմատ), 142 մլրդ դրամ սոցապ

վճար (2011-ի

123 մլրդ դրամի

համեմատ) եւ

14.8 մլրդ դրամի

պաշտոնական դրամաշնորհ ( 2011-ի 56 մլր

դրամի համեմատ):




Լրահոս