
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Այս մասին հայտնում է նրա մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նրա խոսքով, արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին:
«Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն, դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է: Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում»,- նշում է նա: