Գերագույն խորհրդի առաջին նախագահին Արցախի հերոսի կոչում կշնորհվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն եմ ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը, այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պետական և քաղաքական գործիչ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և թողած ավանդի մասին առիթ եմ ունեցել խոսելու ապրիլի 14-ին (http://bit.do/fHPHb )՝ քվեարկության գնալուց առաջ: Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել», – նշել  է նա:




Լրահոս