ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլոր բնակիչները տարհանված են. առաջիկա ժամերին նոր որոշում կկայացվի. Ֆելիքս Ցոլակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այսօր գազի արտահոսքից պայթյուն էր տեղի ունեցել ր Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքում: Պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել էր շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել էին 19 քաղաքացու տարհանում։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակների տակից դուրս էին բերել երկու տուժած քաղաքացու, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։ Ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ է կատարվել, ինչի հետևանք կարող էր լիներ պայթյունը եւ ինչ քայլեր կլինեն առաջիկայում: Ցոլակյանը հայտնեց, թե շենքը հինգ մուտքից է բաղկացած եւ վնասվել է միայն մուտքերից մեկը եւ առաջիկա ժամերին որոշում կկայացվի, թե ինչ է լինելու բնակիչների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս