ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են բացահայտել իրավապահները դատավոր Մացոյի որդու եւ դանակահարության միջադեպով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհնաուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` Մացոյի որդին՝ Անտուան Մնացականյանը, դանակահարության գործով վկայի կարգավիճակ ունի: Նախաքննական մարմինը բացահայտել է, որ նա միջադեպի եւ առհասարակ դանակահարության հետ կապ չի ունեցել, այլ պարզապես իրավիճակին ականատես է եղել:

Armlur.am-ը գրել էր, որ Այգեստան 11-րդ փողոցի 255 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից եւ դանակահարությունից, որին ականտես, մասնակից է եղել Երեւան քաղաքի ընդհնաուր իրավասության դատարանի դատավորներից մեկի որդին: Մասնավորապես մեզ հայտնի է դարձել , թե որ դատավորի որդին է մասնակից եղել միջադեպի . վերջինս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի`Մացոյի որդին է՝ Անտուան Մնացականյանը, որը ներկայացել է ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունք:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս