Ինչ իրավիճակ է Նոր Նորքում. տեսչական մարմինը կրկնայցել է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Տնտեսավարողների մոտ պարետի սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ խախտումներ չեն արձանագրվել,  հայտնում են Հայկական Տեղեկատվական միասնական կենտրոնից:

Բենզինի ու գազի լցակայաններում, շինանյութի առևտրի կետերում առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համարարվող գծանշումները, փակ աղբամանները, ախտահանիչ նյութերը, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են տնտեսավարողներին խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության նորմերը և դրանց վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ:

 




Լրահոս