Պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացին ունի 2-3-րդ աստիճանի այրվածքներ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ՏԵՂԱՓՈԽՎԱԾ  1949թ. ծնված կնոջ վիճակը միջին ծանրության է, իսկ 1979 թ. ծնված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի 2-3-րդ աստիճանի այրվածքներ:

Քաղաքապետի հանձնարարությամբ հիվանդանոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և  հետաքրքրվել քաղաքացիների առողջական վիճակով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել: Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:




Լրահոս