
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, որի արդյունքներով պատգամավորական մանդատ կտրամադրվի Ստեփան Ստեփանյանին, որը խորհրդարանում կփոխարինի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Մանե Թանդիլյանը հայտնել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ կուսակցության վարչության կազմից դուրս գալու որոշման մասին՝ պատճառաբանելով այն իր առողջական վիճակով: Պատգամավորն այժմ բուժում է ստանում: