
«Քրեակատարողական հիմնարկներում հավեհարդարներ են սկսվել «գողականների» դեմ, այսինքն՝ այն անձանց, ում ՔԿՀ ղեկավարությունը համարում է քրեական ենթամշակույթ կրող: Հատուկ ջոկատայինները դիմակներով մտնում են խցեր եւ դաժան ծեծի ենթարկում նրանց: Վերջին մեկ շաբաթում նման պրոֆիլակտիկ միջոցառումներ են կիրառվել «Արմավիր», «Վանաձոր», «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:
Իրավապահներն օգտվում են նրանից, որ այս դեպքում տուժողները չեն դիմում իրավապահներին եւ հրաժարվում են դիմում գրելուց: Հանցավոր աշխարհում իրավապահներին բողոքելը համարվում է ամոթալի երեւույթ, որոշ դեպքերում՝ խարան: Մեր տեղեկություններով ծեծվածներից ոմանք շատ վատ վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս իրավիճակի կապակցությամբ զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում