Սուրճի սեղանի շուրջ որոշեցինք դուետով հանդես գալ․ Շպռոտը՝ Արմինկայի հետ զուգերգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհիներ Շպռոտն ու Արմինկան համատեղ տեսահոլովակ կներկայացնեն:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է երգչուհի Շպռոտը, որը նաեւ լուսանկարներ էր հրապարակել Արմինկայի 47-ամյակի խնջույքից եւ իրենց առաջիկա համագործակցության մասին ակնարկել:

«Արմինկայից այնքան բան եմ սովորել: Մի տեսակ թանկ բան կա նրա մեջ ինձ համար։ Թասիբով, հասնող ու ահավոր աղա մարդ, սիրուն Մայրիկ։ Շնորհակալ եմ Աստծուց մեր անցած լավ օրերի համար։ Անհամբեր սպասում եմ մեր նոր համագործակցությանը: Վերջապես միասին դուետ կունենանք։ Հին երգ, հին ընկերներ, բայց նոր տրամադրություն, շուտով նաև նոր տեսահոլովակ»,- Արմինկայի մարդկային հատկանիշների մասին նման մեկնաբանություն էր գրել նա:

Անդրադառնալով նոր համագործակցությանը՝ երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ համատեղ համագործակցության եւ միասին դուետ անելու մասին դեռ Հայաստանում էին մտածում, բայց այդպես էլ չէր ստացվում:

«Այսքան տարի անց վերջապես եկավ այդ պահը: Գնացել էի Արմինկային հյուր եւ սուրճի սեղանի շուրջ որոշեցինք միասին հանդես գալ զուգերգով» ,-ասել է նա:

Շպռոտի փոխանցմամբ` աշխատում են Լազարոյի հետ, եւ արդեն մի քանի օրից կսկսեն տեսահոլովակի նկարահանումները. «Արդեն ամեն ինչ պատրաստ է, այս պահին ավելին մանրամասնել չեմ կարող»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս