Գրանցվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, ապաքինվել է 261 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օգոստոսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 203 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 43270 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 200507, վերջին մեկ օրում` 1938 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5153 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 36988 անձ` վերջին մեկ օրում 261 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 864 է:

Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է:




Լրահոս