ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մինչև չքննարկեք, ստորագրման չբերեք». Նիկոլ Փաշինյանը զայրացավ արտակարգ դրության չեղարկում ենթադրող նախագծից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում քննարկվեց նախագծերի փաթեթ, որը հնարավորություն կտա կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր խոսքում նշեց, որ այդ փաթեթը հենց նման նպատակ է հետապնդում:

Նախարարը իր խոսքում ևս ընդգծեց, որ արտակարգ դրությունը օգոստոսին երկարաձգվել է վերջին անգամ եւ արդեն սեպտեմբերից, երբ կավարտվի դրա գործողության ժամկետը, կսկսի աշխատել այս փաթեթը:

Այս նախագծերի վերաբերյալ իր կարծիքը արտահայտեց նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշեց, թե խնդիրներ են հաճախ եղել արտակարգ դրության ընթացքում:

Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ, քանի որ կառավարության նիստում պարզ դարձավ, որ ոչ բոլոր գերատեսչություններում է քննարկում եղել այս նախագծի շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս