Սեքս տոնավաճառ 2011-ն այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այրվել է KB Hallen առեւտրի կենտրոնը, որտեղ սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան պետք է մեկնարկեր “Սեքս տոնավաճառ 2011”-ը,- հաղորդում է  Reuters -ը:Հրդեհից առաջացած ծուխը երեւացել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա:Նախնական տեղեկություններով` տոնավաճառի հանված ողջ ապրանքն այրվել է: Հրդեհի պատճառով տուժել են մի քանի մարդ, որոնք մնացել էին քնելու տոնավաճառի տարածքում: Նախատեսվում էր, որ հաջորդ տարի այս շինությունը քանդվելու է:




Լրահոս