Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 49 բնակիչ է բուժվում։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9502 նմուշառում, որից 8148-ը՝ Շիրակի մարզում: Օգոստոսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 30 նոր դեպք։

Մարզում այսօր տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 539 քաղաքացի, նրանցից 111-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 534 բնակիչ։

62 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 40 դեպք:




Լրահոս