ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ զարգացումներ պատգամավորի՝ հեծանիվով վրաերթի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի գործը:

Ինչպես հայտնի է 2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին: Այս գործով կալանավորվել էր Արթուր Ալեքսանյանը, որին ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ վերաքննիչի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում, որն էլ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: Իսկ թե ինչ որոշում կկայացվի, կկալանավորի՞ Արթուր Ալեքսանյանին, թե՞ ոչ, սպասենք զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս