Բակո Սահակյանը այցելել է Հայ-ռուսական համալսարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի

28-ին այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան եւ մասնակցել բուհի գիտական

խորհրդի ընդլայնված նիստին՝ նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին:  Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Նախագահ Սահակյանին

է հանձնել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պատվո շքանշանը եւ պատվավոր դոկտորի

վկայականը: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նման գնահատանքի համար: Իր խոսքում

Նախագահն անդրադարձել է մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներհայկական

փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին

եւ հեռանկարներին: Երկրի ղեկավարը կարեւորել է նաեւ Արցախի բուհերի եւ Հայ-ռուսական

(սլավոնական) համալսարանի միջեւ կապերի խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպման վերջում Բակո Սահակյանը

պատասխանել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության կողմից բարձրացված

հարցերին:




Լրահոս