Ինչպես հայտնի է, այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի հերթական նիստը:
Քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշել էր մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ:
Այսօր ArmLur.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հետ՝ անդրադառնալով այսօր նիստում կայացված որոշումներին: Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում ուշագրավ թվեր ներկայացրեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան