Մինչ ճանապարհային ոստիկանությունը եւ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն պայքարում են կարգազանց վարրոդների դեմ, պատասխանատվության ենթարկելով եւ անգամ զրկելով վարորդական իրավունքից, այնուամենայնիվ, տուգանքներն ու համապատասխան որոշումները կարգի չեն հրավիրում վարորդներին: ArmLur.am-ը գրել էր, որ վարորդները, անգամ զրկված լինելով վարորդական իրավունքից, վարել են մեքենաներ եւ հիմա հայտնվել են դատարանի առաջ:
Եվ ահա, 2019 թվականին դեկտեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածում կատարվել են լրացումներ, որն էլ ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ից, համաձայն որի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ասել է, թե օրենքում խստացումներ իրականացվեց, իսկ ինչ են արձանագրել իրավապահները եւ հատկապես Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը։ Բաժնի պետ Արտաշես Վանյանը ներկայացրեց վիճակագրությունը , թե տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող քանի անձի մասով է քրեական գործ հարուցվել:
Այստեղ անհրաժեշտ է համեմատական տանել 2019 թվականի հետ: Մասնավորապես Հայաստանի հանարպետության քննչական կոմիտեն 2020 թվականի առաջին կիսամյակում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելու մասով արձանագրել է հանցագործության 95 դեպք `2019 թվականի առաջին կիսամյակի 3 դեպքի դիմաց, այսինքն այստեղ ունենք մտահոգիչ աճ՝ 92 դեպքով կամ 306 աստիճանով աճել է նշված հանցատեսակը :
Իսկ ինչով է այն պայմանավորված
Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն ուշագրավ բացահայտում է իրականացրել տաքսու վարորդների ոլորտում: Կատարված քրեական գործերի ուսումնասիրությունններից պարզ է դարձել, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վիճակում տրանսպորտային միջոցներ վարած անձանց գարեկշիռ մասը կազմում են, այսպես ասած, տաքսի ծառայություններ մատուցող անձինք:
Սակայն օրենքի խստացումներն անգամ դաս չեն լինում վարորդների համար, քանի որ ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է, որ անգամ այս իրավիճակում վարորդները կրկնահանցագործության են գնում եւ իրենց քայլին քննիչներին տալիս են մեկ բացատրություն:
Իսկ ի՞նչ անել նման իրավիճակներից խուսափելու համար։ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը, մասնավորապես բաժնի պետ Արտաշես Վանյանը ներկայացրեց կանխարգելիչ միջոցառումները:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան