ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵԿավալեռ»(հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան»(հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան»(«Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը:
Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես չէր պահպանվել փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ չէր իրականացվել, գրանցամատյանների ձևաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն։
24 ժամով կասեցվել է նաև Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում գործող մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեություն:
Զուգընթաց, մայրաքաղաքում շարունակվել են մշտադիտարկումները: Արձանագրված խախտումները կներակայացվեն պարետատուն։