
Փարիզում սահմանվել է դիմակ կրելու պարտադիր պահանջ: Այն արվել է կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը նվազեցնելու համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը: Նա զգուշացրել է, որ բռնկումը կարող է դուրս գալ հսկողությունից, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն:
Հավելենք, որ հուլիսի 21-ից դիմակ կրելը պարտադիր է դարձել փակ հասարակական վայրերում, խանութներում եւ բանկերում, իսկ օգոստոսի սկզբից՝ բաց տարածքներում: Ֆրանսիան հայտնել է մեկ օրում վարակման 5429 դեպքի մասին: