
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Պետական գույքի կառավարման 2021-2023թթ. ծրագիրը, որը ընդհանուր բնույթի դատողություններից կազմված փաստաթուղթ է:
Հետաքրքիրն այն է, որ ծրագրում կա այսպիսի կետ. «Պետական կարիքները բավարարող գույքը հիմնականում ենթակա չէ մասնավորեցման»: Սա նշանակում է, որ նույնիսկ պետական կարիքների բավարարմանը ծառայող գույքը կարող է սեփականաշնորհվել:
Այսպիսի քաղաքականության արդյունքում է, որ այսօր պետական շատ հաստատություններ գործում են մասնավորից վարձակալած տարածքներում, և պետական բյուջեից վճարվում են հսկայական գումարներ, թեև այդ տարածքները նախկինում եղել են պետական, բայց սեփականաշնորհվել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: