«Աշխատանք առանց սահմանների» որոնման համակարգը կարող է դառնալ աշխատանքային միգրացիայի հաշվառման տեղեկատվական համակարգի ծառայություններից մեկը: Ծրագրի գործարկման արդյունքում ԵԱՏՄ տարածքում կընդարձակվեն աշխատաշուկայի հնարավորություններն ու պայմանները:
ԵՏՀ կոլեգիայի նիստում Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը ներկայացրեց ԵԱՏՄ թվային օրակարգի սահմաններում մշակվող «Աշխատանք առանց սահմանների»որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
Զեկույցի ընթացքում նախարարը հատուկ շեշտեց նախագծի իրականացման արագությունը: Մասնավորապես՝ դրա մեկնարկի պահից իրականացվել են բոլոր կազմակերպչական միջոցառումները, ստեղծվել է տիպային-ծրագրային ապահովում, կատարվել են ինտեգրմանն ուղղված աշխատանքներ Միության բոլոր հինգ երկրներում, իսկ այսօր արդեն անց է կացվում համակարգի փորձնական շահագործում՝ հաշվի առնելով ազգային բոլոր տարրերը:
«Նախագծի իրականացման ընթացքում նկատում ենք աշխատանքների կատարման մեծ արագություն ուբարձր որակ: Համակարգի ավտոնոմ ու համալիր նախնական փորձարկումների իրականացման ժամանակ մենք Միության երկրների հետ միասին ողջ ծավալով աշխատանք տարանք բոլոր դիտողությունների և առաջարկների մասով: Անհրաժեշտության դեպքում «Աշխատանք առանց սահմանների»որոնման միասնականացված համակարգը» նախագիծըկարող է դառնալ աշխատանքային միգրացիայի հաշվառման տեղեկատվական համակարգի ծառայություններից մեկը», – ասաց ԳեղամՎարդանյանը:
Նշենք, որ համակարգի գործարկման արդյունքում կբարելավվեն աշխատաշուկայի պայմանները: Այսպես՝ Միության քաղաքացիների համար նոր հնարավորություններ կստեղծվեն աշխատանքի տեղավորմանհարցում ինչպես իրենց երկրի, այնպես էլ «հնգյակի» երկրների սահմաններում, գործատուների համար՝ աշխատակազմի որոնման համար հարթակների ցանկի ընդարձակում, անդամ երկրների համար՝ ԵԱՏՄ աշխատաշուկայի զարգացման համար ժամանակակից և արդյունավետ թվային գործիքների ներդրում: