ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզ համար անձի հարցը քննարկման թեմա չի, անձին ընտրում է ժողովուրդը». ինչ օրակարգ ունեն ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիք», ՀՅԴ եւ ԲՀԿ ուժերի միջեւ համագործակցությունը շարունակվում է: Հուլիսի 30-ին երեք կուսակցությունները միասին Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էին ներկայացրել ՀՀ օրենսդիր, գործադիր և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հանցակցության մասին:

Երեկ էլ նրանք հերթական քննարկումն են ունեցել եւ որոշել մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Սակայն նկատենք, որ այս ուժերի համագործակցության առաջնային նպատակներից մեկն արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելն էր: Եվ այս համատեքստում շատ էր քննարկվում հարցը, թե ով է լինելու երեք ուժերի վարչապետի թեկնածուն. արդյոք ընտրությունը կանգ է առնելու «Հայրենիք» կուսակցության վարչության նախագահ Արթուր Վանեցյանի վրա: Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս