Օգոստոսի 26-ին Երևանի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից հետո մյուս մուտքերի բնակիչները վերադարձել են իրենց բակարանները, իսկ պայթյունի վայրում շարունակվում են աշխատանքներ իրականացնել: Այս շենքում ուժգին պայթյունի հետևանքով շենքը մասնակի փլուզվեց: Թե ինչն է պատճառը, առայժմ հստակ չէ, ըստ հիմնական վարկածի՝ գազի արտահոսք է եղել։ Սակայն Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ տեղեկություն չի փոխանցում՝ արդյ՞ք պայթյունը անսարքության, թե դիտավորության հետևանք է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 279-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը։ Պայթյունի պատճառով շենքի առաջին շքամուտքի պատշգամբային հատվածն ամբողջովին փլուզվել էր, մեկ մարդ մահացել էր, ևս երկուսն այժմ հիվանդանոցում են, նրանցից 71-ամյա կնոջ վիճակը միջին ծանրության է, 41-ամյա տղամարդունը՝ ծայրահեղ ծանր: Փլուզումից հետո շենքի տարածքից բնակիչները տարհանվել են։ Ոմանք այժմ հյուրանոցում են, ոմանք էլ` հարազատների տանը։ Նրանց բնակարանով ապահովելու խնդիրը քննարկման փուլում է:
Այսօր ArmLur.am-ն այցելել է մասնակի փլուզված շենք, զրուցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Արարատ Ավետիսյանի հետ: Նշենք, որ մասնակի փլված մուտքի բնակիչներն այս օրերին փորձել են հավաքել եւ տանել իրենց գույքը, որը մնացել էր փլատակների տակ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան