ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահ համակարգը շունչ քաշելու ժամանակ չի ունեցել. շեշտակի աճ՝ մեկ տարվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց, որի շրջանակներում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան` խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չունի եւ նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք թվի աճ: Այսպիսով, 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում որքան անձի բնակարան է խուզարկվել, քանի անձի հեռախոսային խոսակցության վերծանման համար են հետաքննական եւ նախաքննական մարմինները միջնորդություն ներկայացրել դատարան: Օրինակ 2019 թվականի 6 ամիսների ընթացքում հետաքննական եւ նախաքննական մարմիների կողմից մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 777 դիմում, որից 86-ը մերժվել է, իսկ 688-ը` բավարարվել:

Արդյունքում 280-ը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Իսկ ահա 2020 թվականի 6 ամիսների ընթացքում հետաքննական եւ նախաքննական մարմիների կողմից մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 953 դիմում , որից 150-ը մերժվել է, իսկ բավարարվել է միայն 793: Ասել է, թե նախորդ տարվա 6 ամիսների համեմատ ունենք աճ : 105 թվով աճ: 2019 թվականի 6 ամիսների ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունները եղել են 626-ը, իսկ ահա 2020 թվականին 468: Ասել է, թե իրավապահները կալաանքը երկարացնելու հարցում պասիվություն են ցուցաբերել:

Այսպիսով, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2502 միջնորդություն, որից առաջին ատյանի դատարանը մերժել է 172-ը եւ բավարարել է 2293-ը: 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 3001 դիմում , որից մերժվել է 198-ը , բավարարվել է 2751: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 458-ով: 2019 թվականին հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություների լսման եւ ձայնագրման մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 92- միջնորդություն, որից 5-ը մերժվել է, իսկ 86-ը բավարարվել է:

Իսկ ահա 2020 թվականին ներկայացվել է 82 դիմում , որից 7-ը մերժվել է, բավարարվել է 74-ը : Հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու համար դատարան է ներկայացվել 2757 միջնորդություն, որից 44-ը մերժվել է, եւ դատարանի կողմից բավարարվել է 2652-ը: 2020 թվականին հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու համար դատարան է ներկայացվել 3113, որից մերժվել է 86-ը, իսկ բավարարվել է 2938: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 286 թվով աճ :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս