Ինչու ընդդիմադիր խմբակցությունները դեռ չեն հանդիպել ՍԴ դատավորների թեկնածուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ սեպտեմբերի 11-ին պետք է արտահերթ նիստով ընտրի Սահմանադրական դատարանի երեք անդամներին: Իմքայլականներն արդեն առաջադրված երկու թեկնածուի հետ հանդիպում ունեցել են` Երվանդ Խունդկարյան և Էդգար Շաթիրյան, սակայն ԱԺ ընդդիմադիր ֆրակցիաներին, կարծես թե չի էլ հետաքրքրում այդ թեման:

Armlur.am-ը փորձել է Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե արդյոք իրենք հանդիպում ունեցել կամ նախատեսում են ունենալ թեկնածուների հետ: Մարուքյանն ասաց, որ ձևաչափն այնպիսին է, որ իրենց խմբակցությանը պետք է դիմեն, իսկ իրենց ոչ ոք չի դիմել, իրենք որևէ թեկնածուի հետ հանդիպում չեն ունեցել:

Խմբակցության ղեկավարը հավելեց նաև, որ իրենք տեղյակ չեն, որ իշխանությունները նպատակ ունեն արտահերթ նիստով ՍԴ դատավորներին ընտրել: Մենք փորձեցինք ճշտել նաև, թե արդյոք որոշել են, թե իրենց նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանին ով կփոխարինի ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, Մարուքյանն ասաց, որ խմբակցության մեծամասնությունը մարզերում է, դեռևս նիստ չեն արել, որոշում դեռ չունեն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս