ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինները կրկին գերբեռնված են երթևեկել. խստացված հսկողություն Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 28-ին Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացրել են հերթական վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։

Վաղ առավոտից Արցախի փողոցի, Բաղրամյան և Մաշտոցի պողոտաների ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին արձանագրվել է գերբեռնված փոխադրման դեպքեր։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս