Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով նախադպրոցական հաստատություններում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները փոփոխության են ենթարկվել։
Առաջին անգամ հաստատություն ներկայանալիս՝ ծնողների (խնամակալների) կողմից պետք է ներկայացվեր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք, եթե՝
ա. ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19),
բ. ծնողները (խնամակալները) շփում են ունեցել COVID-19 հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են ինքնամեկուսացման մեջ:
Այսօր այս դրույթը ուժը կորցրած է ճանաչվել։