«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այս անգամ էլ հաջողվեց ջրից չոր դուրս գալ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա կարողացել է լուծել իր հարցերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանված ժամկետում վարույթ չհարուցեց հայտնի փարթիի գործով, հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի մեկնաբանությամբ՝ հիմնավոր փաստերը բացակայում են։
«Հիմա ուսումնասիրում ենք պատգամավորի հայտարարագիրը, եւ դեռ վաղ է ասել, որ հետագայում վարույթ չի հարուցվի»,- ավելացրեց նա։ Ըստ նրա, մամուլի հրապարակումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք հանձնաժողովին հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացնել, հենց այդ պատճառով էլ շարունակում են ուսումնասիրել հայտարարագիրը՝ դրա համար 90-օրյա ժամկետ ունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում