Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչեւ տնտեսության խթանում։
«Սա ձեր երդմնակալության արարողությունից հետո իմ առաջին այցն է Արցախ: Իհարկե, մենք առիթ կունենանք քննարկելու տարածաշրջանում ընթցող պրոցեսները: Ցավոք, ռազմաքաղաքական պրոցեսները մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Ականատես ենք լինում սադրիչ գործողությունների, բայց մյուս կողմից մեր ռազմավարությունն ու մարտավարությունը եւ մեր փոխգործակցության, զարգացման ռազմավարությունը չի փոխվում, որովհետեւ այդ սադրանքները, որ տեղի են ունեցել եւ տեղի են ունենում, դրանք մեզ համար կանխատեսելի են:
Մենք բազմիցս քննարկել ենք հնարավոր պարամետրերը»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: