Համոզված եմ, որ այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաները` զինվորները, սպաները, գեներալներն իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին: Սա մի ամբողջական գործ է, մի ամբողջական անելիք եւ մենք այս գործը պիտի միասին անենք: Այս մասին Արցախում պետական բարձրագույն պարգեւների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս գործից ամենեւին էլ անմասն չեն մեր նահատակները, որովհետեւ այսօր այս միջոցառմամբ մենք ընդգծում ենք նրանց ներկայությունը` այստեղ, հիմա, մեր կողքին»,- հայտարարել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում