Թուրքիայի վարչապետ Էրդողանի թիկնապահների ու ՄԱԿ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների ծեծկռտուքի կադրերը հրապարակվել ե ,այս մասին հաղորդում է The New York Post-ը: Նշենք, որ ծեծկռտուքը գրանցվել էր ուրբաթ օրը ՄԱԿ-ի շտաբ-կայանում։ Հիշեցնենք, որ Էրդողանը իր ելույթից չուշանալու համար որոշել էր չնախատեսված երթուղով վերադառնալ նստաշրջանի դահլիճ, սակայն նրա ճանապարհը փակել էին ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցները։ Արդյունքում բռնկվել էր ծեծկռտուք, որին Էրդողանն անձամբ չէր մասնակցել, սակայն ստիպված էր եղել դահլիճ վերադառնալ նախապես հաստատված երթուղով։ Ծեծկռտուքի ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության ուժեը պահպանելով նորմերը, ուժ չեն կիրառել, այս իսկ պատճառով քուրքեր ել օգտվելով դիվանագիտական անձեռնմխելիությունից, նրան մի լավ ծեծել են:ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ Էրդողանի թիկնապահներն իրենց պահել են ավազակների նման։ Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը տեղի ունեցածի համար Նյու Յորքում գտնվող “Թյուրքական տանը” անձամբ ներողություն էր խնդրել Էրդողանից, իսկ ՄԱԿ-ի անվտանգության ծառայության 9 աշխատակիցներ հեռացվել էին աշխատանքից։
Էրդողանի թիկնապահները ծեծում են ՄԱԿ-ի ծառայողներին (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ