![](https://armlur.am/wp-content/uploads/2020/08/118651808_2735722270081484_3272214438510322164_n.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկել ենք Հայաստանի եւ Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը եւ հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նա: