Բախում՝ բողոքի ցույցի մասնակիցների եւ ուժայինների միջեւ․ ինչ է կատարվում Մինսկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինսկի կենտրոնում՝ Անկախության պողոտայում, տեղի է ունեցել բախում չարտոնագրված հանրահավաքի մասնակիցների եւ ուժայինների միջեւ, դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Միջադեպը տեղի է ունեցել ԱԱԾ շենքի մերձակայքում քաղաքացիական հագուստով ուժայինների եւ ակցիայի մասնակիցների միջեւ։ Կարճ բախման հետեւանքով մի քանի մարդու նստեցրել են առանց պետհամարանիշերի ավտոբուսներ, որոնք հեռացել են Անկախության պողոտայով, հաղորդում է թղթակիցը։

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրություններ են կայացել օգոստոսի 9-ին: Համաձայն ԿԸՀ վերջնական արդյունքների՝ 80,1%-ով հաղթանակ է տարել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունը համարում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան։ Ակցիաների առաջին օրերին ցույցերը ճնշում էին ուժայինները՝ կիրառելով արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտները։ Այնուհետեւ ուժայինները դադարել էին ցրել հանրահավաքները եւ կիրառել ուժ։ Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին բերման է ենթարկվել ավելի քան 6,7 հազար մարդ։ Հանրապետության ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակից։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է երեք ցուցարար։




Լրահոս