
Մինսկի կենտրոնում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի տարածքում, դեպի ուր շարժվում է ցուցարարների բազմահազարանոց խումբը, ուժեղացված հսկողություն է իրականացվում հատուկջոկատայինի եւ ներքին զորքերի ստորաբաժանումների կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հաղթանակի պողոտան, որով շարժվում են ցուցարարները, ամբողջովին արգելափակված է նստավայրի մերձակայքում հատուկ տեխնիկայով։ Այնտեղ դեռեւս ուղեւորվում են մի քանի բեռնատարներ զրահապատ տանկեր։ Ցուցարարները մոտեցել են հատուկջոկատայինների շրջափակմանը։ Ուժայինները դեռեւս որեւէ գործողություն չեն ձեռնարկում։