Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանակը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը»,- գրել է նա և կից լուսանկար հրապարակել։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր և ՊԲ զորամասերից մեկում ներկա գտնվել նորակառույց ճաշարանի բացմանը։