Աշունը յուրահատուկ ժամանակաշրջան է բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հոգ տանել իրենց մաշկի մասին: Մաշկաբանները պարզել են, որ ամառվա տաք եղանակից անցումն աշնան խոնավ ու ցուրտ եղանակին այն ժամանակահատվածն է, երբ հարկավոր է մաշկն ամեն օր մաքրել հատուկ կոսմետիկ միջոցներով:
Անհրաժեշտ է ամեն օր առավոտյան ու երեկոյան օգտագործել հատուկ փրփուր լվացվելու համար: Այն նրբորեն մաքրում ու խնամում է մաշկը, ազատում է ճարպոտ փայլից և մի փոքր չորացնում է նրբաքսուքի օգտագործումից առաջ:
Բացի այդ, հարկավոր է շաբաթական մեկ անգամ մաքրել մաշկը պիլինգի միջոցով: Այն կօգնի ազատվել կոշտացած մաշկից և կմաքրել խորը ծակոտիները:
Աշնանն ավելի քիչ միրգ ու բանջարեղեն կա, ուստի օրգանիզմն ավելի քիչ վիտամին ու սննդարար նյութեր է ստանում: Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս սնուցել մաշկը դիմակների միջոցով: Դիմակները կարող են լինել ինչպես բնական, այնպես էլ կոսմետիկ, սակայն դրանք հարկավոր է օգտագործել ամենահաճախը 10 օրը մեկ: