ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր՝ժամը 17.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում տեղի է ունենալու նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու նպատակով «Մեկ Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ներկայացված հաղորդումը՝ ՀՔԾ կողմից մերժումը վերացնելու նպատակով դատարան ներկայացված բողոքի առաջին դատական նիստը։
Դատական նիստը ընթանալու է դռնբաց ռեժիմով: Ավելին, Արթուր Ղազինյանը հայտնում է, թե նիստի ընթացքում հրապապարակվելու է հանցագործության մասին հաղորդման համար հիմք հանդիսացած փաստական տվյալները։