Դերասան Վահագն Գալստյանը, նախօրեին տեղափոխվել էր Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց։ Պատճառների եւ մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է դերասանի հետ։
Վահագն Գալստյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հիմա ամեն ինչ կարգին է, արդեն տանն է․ «Վանաձորի էի գնացել նկարահանումների, եւ հանկարծ հյուրանոցում որովայնի սուր ցավեր զգացի, կտրուկ ինքազգացողությունս վատացավ եւ տեղափոխվեցի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց»։
Իսկ, թե ինչն էր եղել ինքնազգացողության վատացման պատճառը, դերասանը նշեց, որ սննդային թունավորում է եղել, սակայն ավելի հստակ կիմանա, երբ ստանա անալիզների պատասխանները։
«Շնորհակալ եմ շատ բոլոր անհանգստացողներին եւ իմ առողջությամբ հետաքրքրվելու համար»,-հավելում է մեր զրուցակիցը։
Լիդա Եղիազարյան