ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեք ընդդիմադիր ուժերը դատի են տվել Տիգրան Ավինյանին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը, Արա Սահակյանը, Արսեն Բաբայանը, Լիլիթ Գալստյանը դատի են տվել Պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Նրանք դատարանում ցանկանում են վիճարկել «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ» Պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի թիվ 253-Ն որոշման 5-րդ, 5.1-րդ և 5.2-րդ կետերը:

Նշենք, որ դատարանում գործը  քննելու են դատավորներ Սամվել Հովակիմյանը, Էդվարդ Նահապետյանը, Միքայել Մելքումյանը, Դանիել Դանիելյանը, Լիանա Հակոբյանը:

Իսկ ինչ որոշման մասին է խոսքը. նշենք, որ պարետի օգոստոսի 18-ի որոշման 5-րդ կետը վերաբերում էր պարտադիր դիմակ կրելուն: Մասնավորապես, այդ որոշմամբ սահմանվել էր, որ  դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝

ա. մինչև 6 տարեկան երեխաների․

բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3- րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ․

գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս․

դ. Բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում․

ե. հեռուստահաղորդավարների, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի  հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ.

զ. հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետների:

Հենց որոշման հինգերորդ կետի կանոններն էլ ցանկանում են վիճարկել քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս