ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է ասել իրավապահներին «օրենքով գող» Զապը, և որտեղ են նրան պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն դատարան էր դիմել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանավորման հարցով, ինչը դատարանը բավարարել է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանն իրավապահներին հայտնել է, որ օգտվում է իր դատավարական իրավունքից եւ հրաժարվում է իր դեմ հարուցված քրեական գործով ցուցմունք տալ:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Սողոյանին՝ «Զապին», տեղափոխել են Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ` ԿԳԲ-ի պադվալ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ քաղաքացին իրենից առերևույթ խարդախությամբ հափշտակված արժեքները հետ վերադարձնելու համար տարբեր անձանց միջոցով դիմել է «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով ստանձնել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եղանակով մասնավոր հարցին առնչվող այդ վեճի լուծումը՝ միաժամանակ անօրինական օգուտ ստանալու նպատակով նախապես պահանջելով վեճի լուծման դիմաց վերադարձման ենթակա գումարից իր մասնաբաժինը: Պարզվել էր, որ «օրենքով գողը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, տեղեկանալով, որ գումար պարտք մնացած անձը, «քրեական հեղինակությանե՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից տեղափոխվել ու պահվում է, գումարային հարցի վերաբերյալ առաջացածվեճը (խնդիրը) իր անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար հանձնարարել է«քրեական հեղինակությանե կարգավիճակ ունեցող անձին՝ բաց թողնել գումարը պարտք մնացած անձին՝ հետագայում նշված խնդիրը (վեճը) անձամբ լուծելու նպատակով: Վերը նշված հարցի լուծմանը ներգրավված է եղել նաև «օրենքովե Գող Զապի Անդրանիկ Սողոյանի ազգականը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս