
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստը կշարունակի մնալ թիմում՝ անկախ խզված պայմանագրից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Նարեկ Պետրոսյանը խզել են աշխատանքային պայմանագիրը, սակայն համագործակցությունը շարունակելու որոշում է կայացվել։ Այսպիսով, Նարեկ Պետրոսյանը կշարունակի իր ելույթներն «Ուրարտուում»։
Հավելենք, որ Նարեկ Պետրոսյանը «Ուրարտուի» սան է: Թիմի հետ 2015/16 մրցաշրջանում դարձել է Հայաստանի գավաթակիր: «Ուրարտուի» կազմում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 93 հանդիպման: