35-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ Բերդ քաղաքի բնակչի սպանության կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Բերդ համայնքի Վերին Կարմիր Աղբյուր բնակավայրի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու առանձնատներից մեկի մոտ, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Բերդ քաղաքի 39-ամյա բնակչի գլխի և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից վերջինիս տեղում մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 39-ամյա տղամարդու սպանության կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս