
Մեքսիկայի Ակապուլկո քաղաքի տարրական դպրոցից ոչ հեռու 5 մարդու կտրված գլուխ է հայտնաբերվել,-հայտնում է mignews.com -ը: Ինչ-որ մեկը գլուխները դպրոցի մոտ թողել է փայտե արկղի մեջ:Երեկ Մեքսիկայի այլ քաղաքում ոստիկանությունը հայտնաբերել էր 5 գլխատված մարմին: Մարմիններից երկուսը հրկիզված են եղել: Ոստիկանությունը ենթադրում է, որ դրանք դպրոցի մոտ գտնված գլուխների մարմիններն են: Սակայն փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն:Նշենք ,որ 2006 -ից սկսած, երբ Մեքսիկան սկսեց ռազմական օպերացիան հզոր թմրակարտելների դեմ, 41.000 մարդ է սպանվել: