![](https://armlur.am/wp-content/uploads/2020/09/1026338.jpg)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 1-ին, ժամը 04։09-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի-Ղազարավան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղազարավան գյուղի սկզբնամասում գտնվող ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:29-ին, մարվել` 04:58-ին:
Այրվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր: