Օգոստոսի 26-ից գործում է անվճար ախտահանման կետ` «Yandex Go» ծառայության գործընկերների համար: Սա նման ոճի առաջին նախաձեռնությունն է, երբ ախտահանումը անվճար հասանելի է ծառայությունում աշխատող յուրաքանչյուր վարորդի համար՝ անկախ սակագնից, որով աշխատում է:
Ընդ որում, բոլոր ծախսերը հոգում է Yandex.Taxi-ն: Բրազիլիայի հրապարակում տեղադրված ախտահանման կետը գործում է երկուշաբթիից շաբաթ,առավոտյան 07։00-ից մինչև երեկոյան 17։00-ն: Ախտահանումը տևում է 7-10 րոպե, կատարվում է 3 փուլով՝ օգտագործելով բարձրորակ լվացող միջոցներ և սարքավորումեր: Չնայած նոր ծառայությունը գործում է միայն օգոստոսի 26-ից, սակայն այս օրերի ընթացքում հասցրել է արդեն մեծ մասսայականություն վայելել վարորդների շրջանում, որոնք կորոնավիրուսային այս օրերին կարևորում են ախտահանված ավտոմեքենաներով ուղևորների փոխադրումը:
Սակայն նկատենք, որ սա Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի և ծառայությունում աշխատող վարորդների աջակցելուն ուղղված Yandex.Taxi-ի առաջին նախաձեռնությունը չէ: Ապրիլին ընկերությունը ստեղծեց հիմնադրամ, որը ֆինանսական աջակցություն է տրամադրում Yandex.Taxi-ի այն վարորդներին, որոնք COVID19-ի դրական ախտորոշում ունեն, կամ ստիպված են ինքնամեկուսանալ: Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասները՝ տեսանյութում