Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների առջեւ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա հայտնել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Զեյհուն Բայրամովի հետ:
«Մենք այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են իրավիճակի հանդարտեցմամբ, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների ներկայացուցիչները կկազմակերպեն տարածաշրջանում»,- ասել է նա: