ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ վախենում են հայկական համարանիշներով ավտոմեքենաներով դուրս գալ, ձերբակալում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ավտոմեքենաների վաճառքով զբաղվող առեւտրականները հայտնվել են անելանելի դրության մեջ. ունեն մեծ քանակությամբ վաճառքի հանված ավտոմեքենաներ, բայց գնորդ չկա: Պատճառը ոչ միայն ղազախների, այլեւ ռուսների` ավտոշուկա չգալն է: Պարզվում է՝ Ռուսաստանում հայկական համարանիշներով ավտոմեքենաների սեփականատերերը լուրջ խնդիրների են բախվել:

Նախկինում Ռուսաստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենա ունենալը չի հետապնդվել, սակայն վերջին շրջանում դրանք հայտնվել են ինչպես մաքսային մարմինների, այնպես էլ ճանապարհային ոստիկանության հսկողության տակ: Պատճառը ոչ միայն սահմանին չվճարված պարտականություններն են, այլեւ ճանապարհային տեսախցիկների միջոցով արձանագրված խախտումները:

Այսինքն, ըստ ռուսական մաքսային ծառայությունների, Ռուսաստանի քաղաքացիները մեղադրվում են մաքսային օրենսդրությունը խախտելու մեջ` չմաքսազերծված ավտոմեքենան օգտագործելու համար:

Կհիշեք՝ նման խնդիր առաջացավ այս տարեսկզբին՝ Բելառուսում եւ Ղազախստանում: Ղազախստանի իշխանությունները հորդորում են հայերից եւ ղրղզներից ավտոմեքենա գնած ղազախներին հետ վերադարձնել գնած մեքենաները, հակառակ դեպքում՝ դատի կտան հայերին եւ ղրղզներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս