Գավառի մանկատան սանը փախել է. ինչ է կատարվել նրան հայտնաբերելու ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 14:00-ից մինչև ժամը 14:30-նն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան 7-րդ փողոցի 15-րդ տան դիմաց, իշխանության ներկայացուցիչների հանդիսացող ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնությունների կանխարգելման բաժանմունքի աշխատակիցներ Արման Հարությունյանը և Կարեն Վարդանյանը հայտնաբերել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ն ինքնակամ լքած, հիշյալ կազմակերպության սան Հովհաննես Հայրապետյանին:

Արդյունքում, Հայրապետյանը, տեսնելով ոստիկանության աշխատակիցներին, դիմել է փախուսի, սակայն որոշ տարածություն փախչելուց հետո բռնվել է վերջիններիս կողմից: Բռնվելուց հետո նա դիմադրություն է ցուցաբերել տեսուչներ Արման Հարությունյանի և Կարեն Վարդանյանի նկատմամբ, որի ընթացքում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Արման Հարությունյանի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որը դրսևորվել է ոտքերով հարվածներ հասցնելով վերջինիս ոտքերին, «Օպել Աստրա Ջի» մակնիշի 34 DQ 421 հաշվառման ավտոմեքենան նստեցնելու ժամանակ՝ գլխով հարվածելով Արման Հարությունյանի դեմքի շրջանին, ինչի հետևանքով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ ձախից ստորին կոպի շրջանի արյունազեղման ձևով, քերծվածք ձախ դաստակի 2-րդ մասի շրջանում:

Ք.Մ




Լրահոս