ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ առաջիկայում լուրջ բեկում է սպասվում: «Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու: Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին: Ես ձեզ միշտ եղբայրաբար եմ վերաբերել, եւ ձեզանից երբեք ոչինչ չեմ խնդրել: Սակայն այսօր ես ձեզ հանձնարարություն եմ տալիս, ու սա կլինի ձեր քննությունը` հաջորդ հանրահավաքին ամեն մեկդ ձեզ հետ բերեք հինգական մարդ»,- ասաց առաջին նախագահը` հավելելով, որ եթե ժողովուրդն անի այդ բանը, ապա կհասնի իր նպատակներին:




Լրահոս